կիրակի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2024
Սպերցյանը պետք է օրինակ վերցնի Սաֆոնովից՝ Եվրոպա տեղափոխվելու հարցում․ Արշավին

Սպերցյանը պետք է օրինակ վերցնի Սաֆոնովից՝ Եվրոպա տեղափոխվելու հարցում․ Արշավին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մարզական զարգացման գծով փոխտնօրեն Անդրեյ Արշավինը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին:

«Կարծում եմ, որ Սպերցյանը պետք է օրինակ վերցնի Սաֆոնովից։ Մատվեյը հանգիստ խաղում էր «Կրասնոդարում» և արդյունքում հայտնվեց ՊՍԺ-ում։ Նույնիսկ առանց եվրագավաթների էլ, Էդուարդը կարող է գնալ Եվրոպա։ «Կրասնոդարը» հեշտությամբ կբաժանվի նրանից, քանի որ արդեն ձեռք է բերել  Կոզլովին»,- ասել է Արշավինը «Մատչ ТВ»-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «ցուլերի» հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը 24-ամյա կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Ութ տուրից հետո «Կրասնոդարը» 18 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ երկու միավորով զիջելով առաջատար «Զենիթին»։

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սպերցյանը շուտով կտեղափոխվի եվրոպական ակումբ։

Ինչպես հայտնում է «Սպորտ-Էքսպրես» թերթը, «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան օգնում է «ցուլերի» հայ կիսապաշտպանին Եվրոպա տեղափոխվելու հարցում

  • Կիսվել: