շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սպերցյանը նոր ցուցանիշ է գրանցել «Կրասնոդար»-ի պատմության մեջ

Սպերցյանը նոր ցուցանիշ է գրանցել «Կրասնոդար»-ի պատմության մեջ

«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25թթ. մրցաշրջանի 5-րդ տուրում «Ակրոն»-ի դեմ խաղում (5:2) երկու գոլ է խփել:

Ֆուտբոլիստը դարձել է «Կրասնոդար»-ի պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, որը կարողացել է երկրորդ խաղն անընդմեջ դառնալ դուբլի հեղինակ: Նմանատիպ ցուցանիշ առաջին անգամ գրանցել է Ֆյոդոր Սմոլովը:

24-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: