երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Սպարտակը» դիտարկում է Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը

«Սպարտակը» դիտարկում է Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը

Ռուսական «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է «РБ Спорт»-ը։

«Սպարտակը» դիտարկում է պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու տարբերակներ, թեկնածուներից մեկը Թիկնիզյանն է։ Այնուամենայնիվ, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։

Ավարտված մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026թ․ ամառ։ Transfermarkt-ը 6,5 միլիոն եվրո է գնահատում պաշտպանի տրանսֆերային արժեք։

 

  • Կիսվել: