երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սլավիկ Գալստյանը չներկայացավ բրոնզե մեդալի համար մրցամարտին

Սլավիկ Գալստյանը չներկայացավ բրոնզե մեդալի համար մրցամարտին

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում այսօր կայացնան հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ և 3-րդ տեղի համար մրցամարտերը:

Դրանցից մեկում մեր 67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պետք է հանդիպեր ուկրաինացի Արթուր Պոլիտաևի հետ: Ավաղ, մեր մարզիկը չներկայացավ հանդիպմանը և զբաղեցրեց 5-րդ տեղը:

Այսօր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ուներ նաև 57 կգ քաշային Արթուր Շահինյանը, սակայն նա նույնպես չներկայացած թուրք ըմբիշի հետ նախատեսված սփոփիչ մրցամարտին:

Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուդապեշտից Երևան է վերադառնում ոչ միայն առանց օլիմպիական ուղեգրերի, այլև՝ մեդալների:

  • Կիսվել: