չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Սիֆան Հասանը դարձել է ՕԽ չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդ

Սիֆան Հասանը դարձել է ՕԽ չեմպիոն՝ սահմանելով նոր ռեկորդ

Նիդեռլանդացի վազորդ Սիֆան Հասանը եզակի նվաճում է գրանցել 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերի մարաթոնում հաղթելուց հետո, գրում է armsport.am-ը։

Նա դարձել է պատմության մեջ առաջին մարզիկը, որը նվաճել է օլիմպիական մեդալներ 1500 մ (բրոնզ Տոկիոյում 2020), 5000 մ (ոսկի Տոկիոյում, բրոնզ՝ Փարիզ), 10 000 մ (ոսկի Տոկիոյում, բրոնզ՝ Փարիզ) և մարաթոնյան վազքում (ոսկի՝ Փարիզ)։ Նման նվաճման չեն հասել ո՛չ կին, ո՛չ տղամարդ մարզիկները։

31-ամյա Հասանն օլիմպիական ռեկորդ է սահմանել մարաթոնում․ նա գրանցել է 2:22.55 արդյունք և սահմանել նոր օլիմպիական ռեկորդ: Օլիմպիական խաղերի պատմության մեջ սա Նիդեռլանդների առաջին ոսկե մեդալն է մարաթոնյան մրցաշարում:

  • Կիսվել: