ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շարժվելու ենք քայլ առ քայլ․ Մխիթարյանը՝ Ինտերի առաջիկա խաղերի մասին

Շարժվելու ենք քայլ առ քայլ․ Մխիթարյանը՝ Ինտերի առաջիկա խաղերի մասին

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Լևերկուզենի «Բայերի» հետ խաղից առաջ խոսել է «ներաձուրիների» նպատակների մասին, գրում է armsport.am/-ը:

Հայ ֆուտբոլիստը վստահ տրամադրությամբ է նախապատրաստվում լևերկուզենյան ակումբի հետ այսօրվա խաղին։

«Մենք ձգտում ենք այս մրցաշրջանում թրեբլ ձևակերպել։ Փորձում ենք խաղալ այնպես, ինչպես նախորդ մրցաշրջանում։ Պետք է շարժվենք քայլ առ քաչլ։ Չպետք է շտապենք և մտածենք, թե ինչ է լինելու փետրվարին կամ մարտին։

Այժմ մտածում ենք «Բայերի», իսկ հետո՝ «Լացիոյի» հետ հանդիպումների մասին։ Հետո կտեսնենք, թե ուր կհասնենք։ «Բայերը» շատ ուժեղ է։ Նրանք դա ապացուցել են թե՛ նախորդ, և թե՛ ընթացիկ մրցաշրջանում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում FCInterNews-ը՝ հղում անելով RAI Radio-ին։

Նշենք, որ «Բայեր» — «Ինտեր» հանդիպումն այսօր է՝ կեսգիշերին։

  • Կիսվել: