Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը Ղազախստանում մասնակցում են միջազգային մրցաշարի
Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքում մասնակցում են «Aktobe Open 2024» միջազգային մրցաշարին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցաշարն անցկացվում է մայիսի 25-ից հունիսի 2-ը և նվիրված է շախմատի միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին։