կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Շանթ Սարգսյանը` արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության արծաթե մեդալակիր

Շանթ Սարգսյանը` արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը դարձավ արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության արծաթե մեդալակիր:

Եզրափակիչ մրցաշարում նա մրցեց Հնդկաստանից Սարին Նիհալի հետ և զիջեց 1,5-0,5 հաշվով:

Նշենք, որ Շանթ Սարգսյանը 2019 թվականի է ստացել ՖԻԴԵ-ի գրոսմայստերի կոչում: 2018 թվականի հոկտեմբերին Շանթը 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ հաղթել է Պորտո Կարասում կայացած մինչև 16 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում:

 

  • Կիսվել: