կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շախմատի Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը: Վերջին խաղափուլում մեր շախմատիստները 3-1 հաշվով հաղթեցին Ավստրիայի թիմին: Առաջնության հաղթող դարձավ Իսրայելի թիմը, որն առաջնության ընթացքում պարտվեց միայն Հայաստանի թիմին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: