Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Գերմանիայի հավաքականին
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։
Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:
Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ուկրաինայի հավաքականի հետ:
Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:
Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին: