Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
Ապրիլի 19-ից 29-ը Հունաստանի Հռոդոս կղզում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը: Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո:
Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստուհիներ՝
ՄԳ Էլինա Դանիելյան
ՄՎ Լիլիթ Մկրտչյան
ԿՄՎ Մարիամ Մկրտչյան
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան