հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շախմատի ԵԱ. Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին

Շախմատի ԵԱ. Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը մեկ միավոր են զիջում առաջատարին

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սևերով ոչ-ոքի է խաղացել հույն Դիմիտրիոս Մաստրովասիլիսի հետ:

Հայ գրոսմայստերը վաստակել է 4 միավոր և մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ուկրաինացի Անտոն Կորոբովին:

4 միավոր ունի նաև Մանուել Պետրոսյանը, որը սևերով հաղթեց ադրբեջանցի Վուգար Ռասուլովին: Լրացուցիչ գործակիցներով Սարգսյանը 8-րդն է, Պետրոսյանը՝ 32-րդը։

3,5-ական միավոր են վաստակել Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Այսօր կկայանա 6-րդ տուրը:

 

  • Կիսվել: