ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում առաջատարները չփոխվեցին

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում առաջատարները չփոխվեցին

Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կայացել է 6-րդ տուրը, որում գրանցվել է 2 հաղթանակ:

Վիդիտ Գուջարթին (Հնդկաստան) սպիտակ խաղաքարերով հաղթել է Ալիռեզա Ֆիրուջային (Ֆրանսիա), իսկ Ռամեշբաբու Պրագնանադհան (Հնդկաստան) պարտության է մատնել Նիջաթ Աբասաովին (Ադրբեջան): Ֆիրուջան ու Աբասաովը կրել են երկրորդ անընդմեջ պարտությունը և 1,5-ական միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Գուկեշ Դոմարաջու (Հնդկաստան) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիաներում գրանցվել է ոչ-ոքի։

6-րդ տուրից հետո Նեպոմնյաշչին և Գուկեշը 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ 3-4-րդ տեղերը բաժանում են Ֆաբիանո Կարուանան ու Ռամեշբաբու Պրագնանադհան, որոնք ունեն 3,5-ական միավոր։

Հավակնորդների մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենի հետ: Մրցաշարը կավարտվի ապրիլի 22-ին։

  • Կիսվել: