երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցների վերջնական կազմը

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցների վերջնական կազմը

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը պաշտոնական նամակով Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ) հայտնել է, որ չի մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին։

Նրան փոխարինել է աշխարհի գավաթի խաղարկությունում չորրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։ Կարլսենը հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք էր ստացել 2023թ․ աշխարհի գավաթը նվաճելու շնորհիվ։

Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն նաեւ 2023թ․ աշխարհի չեմպիոնական մրցամարտում չինացի Դին Լիրենին պարտված ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, հնդիկներ Ռամեշբաբու Պրագնանադհան, Վիդիտ Սանտոշ Գուջրատին եւ Գուկեշ Դոմարաջուն, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան, Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա ապրիլին Տորոնտոյում (Կանադա)։

  • Կիսվել: