երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շախմատի առցանց օլիմպիադայի 2-րդ օրը Հայաստանի հավաքականը 3 անընդմեջ հաղթանակ է տարել

Շախմատի առցանց օլիմպիադայի 2-րդ օրը Հայաստանի հավաքականը 3 անընդմեջ հաղթանակ է տարել

Հայաստանի շախմատի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակ է տարել առցանց անցկացվող շախմատի օլիմպիադայի մրցումային երկրորդ օրը՝ ընտրական C խմբի մրցաշարային աղյուսակում բարձրանալով 2-րդ հորիզոնական:

4-րդ տուրում մեր ընտրանին հաղթեց Խորվաթիայի հավաքականին՝ 4,5:1,5, իսկ 5-6-րդ փուլերում միևնույն՝ 6:0 հաշվով, հաղթեց Ալժիրի և Մարոկոյի ազգային թիմերին:

Հաղթանակներից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում:

Նշենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը:

Հայաստանի շախմատի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակ է տարել

 

  • Կիսվել: