երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շախմատային Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 3 վստահ հաղթանակ է տարել

Շախմատային Օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 3 վստահ հաղթանակ է տարել

Շախմատի օնլայն Օլիմպիադայում, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը, երեկ կայացել են 4-6-րդ տուրերը, որոնք շատ հաջող են դասավորվել մեր թիմի համար:

Հայաստանի հավաքականը, որն ընդգրկված է թոփ դիվիզիոնի C ենթախմբում, նախ 4.5-1.5 հաշվով հաղթել է Խորվաթիային, ապա 6-0 հաշվով առավելության է հասել Ալժիրի և Մարոկկոյի թիմերի նկատմամբ:

Այս պահի դրությամբ մեր ընտրանու ակտիվում 10 միավոր կա, ինչի շնորհիվ Հայաստանի հավաքականը բարձրացել է երկրորդ հորիզոնական և առաջատար Ռուսաստանին զիջում է 2 միավորով:

  • Կիսվել: