կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սեյրան Կիրակոսյանը Եվրոպայի Մ17 փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Սեյրան Կիրակոսյանը Եվրոպայի Մ17 փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) Սերբիայում անցկացվող Եվրոպայի Մ17 առաջնությունում դարձել է փոխչեմպիոն։
Եզրափակչում հայ ըմբիշը պարտվել է Իվան Յանկովսկիին (Ուկրաինա)։

Մինչև եզրափակիչ հասնելը Կիրակոսյանը 5-2 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Ֆերնանդո Պրելիչին և 9-0 հաշվով Ռուսաստանը ներկայացնող հայազգի Պետրոս Կուրղինյանին: Կիսաեզրափակչում նա տուշեով առավելության էր հասել բուլղարացի Դենիս Լազարովի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի մյուս անդամ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

 

  • Կիսվել: