շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սերժ Սարգսյանը այցելել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին

Սերժ Սարգսյանը այցելել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին:

Նախագահը նախ շրջել է տարիքային տարբեր խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են Երևանի և մարզերի 400-ից ավելի շախմատիստ-շախմատիստուհի: Ապա նա եղել է շրջանային մրցաշարի դահլիճում, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի 10 շախմատիստ պայքարում են գլխավոր մրցանակի, ինչպես նաև միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար:

  • Կիսվել: