երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սելարայանը ցանկանում է «Ալ Ֆաթեհից» հեռանալուց հետո կարիերան շարունակել «Բելգրանոյում»

Սելարայանը ցանկանում է «Ալ Ֆաթեհից» հեռանալուց հետո կարիերան շարունակել «Բելգրանոյում»

Արգենտինական «Բելգրանոյի» նախագահ Լուիս Ֆաբիան Արտիմեն նշել է, որ Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը պատրաստվում է վերադառնալ նախկին ակումբ։

«Հաջորդ տարի մենք պայմանագիր կկնքնենք Լուկաս Սելարայանի հետ։ Նա ցանկանում է վերադառնալ։ Լուկասը ևս մեկ տարի կխաղա «Ալ Ֆաթեհում», որից հետո կտեղափոխվի մեր ակումբ»,- նշել է Արտիմեն։

Արգենտինական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Սելարայանը մերժել է «Բոկա Խունիորսի» առաջարկը, քանի որ ցանկանում է «Ալ Ֆաթեհից» հեռանալուց հետո կարիերան շարունակել «Բելգրանոյում»։

31-ամյա Սելարայանը, որի պայմանագրի ժամկետը «Ալ Ֆաթեհի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը, «Բելգրանոյի» գլխավոր թիմում անցկացրած 77 խաղում խաղում խփել է 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

  • Կիսվել: