ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սելարայանը ամենաբարձր գնահատականն է ստացել «Ալ Ֆաթեհի» կազմում

Սելարայանը ամենաբարձր գնահատականն է ստացել «Ալ Ֆաթեհի» կազմում

«Ալ Ֆաթեհը» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 23-րդ տուրում ընդունել է «Ալ Խալիջին» և պարտվել 1-2 հաշվով:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, որը SofaScore վիճակագրական ռեսուրսի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 8,2:

«Ալ Ֆաթեհը» 31 միավորով 8-րդն է, «Ալ Խալիջը» 27 միավորով 11-րդ տեղում է:

  • Կիսվել: