շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ռուսական մետալուրգիական ընկերությունը ձեռք կբերի Երևանի Փյունիկը

Ռուսական մետալուրգիական ընկերությունը ձեռք կբերի Երևանի Փյունիկը

Legalbet-ի տեղեկություններով՝ Ուրալի մետալուրգիական ընկերություններից մեկը մոտ է Երևանի «Փյունիկը» ձեռք բերելուն:

Սեպտեմբերին Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտնել էր ակումբը վաճառելու մտադրության մասին: Նա հայտնել էր՝ «գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին»:

Ֆունկցիոները երևանյան ակումբը ձեռք է բերել 2017 թվականին։ Այս ընթացքում նա երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։

«Փյունիկը» երկրի ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է։ Առաջնությունում տարել է 16 հաղթանակ, ութ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, տասն անգամ՝ երկրի Սուպերգավաթը։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: