երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռուսական ակումբը հերքել է Մխիթարյանով հետաքրքրված լինելու լուրերը

Ռուսական ակումբը հերքել է Մխիթարյանով հետաքրքրված լինելու լուրերը

«Սպարտակի» մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Զելենովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել մոսկովյան ակումբ։

«Սա ճիշտ չէ, ակումբը հետաքրքրված չէ այս խաղացողով»,- armsport-ի փոխանցմամբ՝ Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանին տված հարցազրույցում ասել է Զելենովը։
 
Ավելի վաղ La Gazzeta dello Sport-ը գրել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից»։

  • Կիսվել: