կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվեց չորս տարով

Ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևան հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվեց չորս տարով

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որոշել է չորս տարով որակազրկել ռուս գեղասահորդուհի Կամիլա Վալիևային՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Նրա որակազրկումը գործում է 2021 թվականի դեկտեմբերի 25-ից։

Երիտասարդ ռուս գեղասահորդուհու գործով լսումները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-28-ը և նոյեմբերի 9-10-ը։ Կամիլան դրանց մասնակցել է առցանց։

«Ուշադիր ուսումնասիրելով ներկայացված բոլոր ապացույցները՝ CAS-ի հանձնաժողովը եզրակացրեց, որ Վալիևան չի կարողացել ապացուցել, որ նա միտումնավոր դոպինգ չի օգտագործել», — ասվում է CAS-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վալիևան դրական դոպինգ թեստ է հանձնել 2021 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրի օրը։ Այս մասին հայտնի դարձավ 2022 թվականի փետրվարի 8-ին՝ Պեկինում (Չինաստան) 2022 թվականի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարի ավարտի հաջորդ օրը, որտեղ հաղթեց Ռուսաստանի թիմը Վալիևայի հետ (գեղասահորդուհին կատարեց երկու ծրագրերը): Վալիևայի ներկայացուցիչները պնդել են, որ նրա դոպինգ թեստում հայտնաբերված արգելված նյութը՝ տրիմետազիդին, ակամայից մտել է նրա օրգանիզմ։

  • Կիսվել: