կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցուն ու ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերի օրը Հայաստանից առաջինը ռինգ մտած 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը ադրբեջանցի Նիժատ Հուսեյնովին լիովին զրկեց հաջողության հասնելու որեւէ հույսից:

Մեր բռնցքամարտիկը վստահ սկսեց մենամարտը եւ ռաունդից-ռաունդ մեծացնելով ճնշումը մրցավարների միաձայն որոշմամբ համոզիչ հաղթանակ տարավ՝ նվաճելով այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

  • Կիսվել: