ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների քառյակում ընդգրկվել է նաև Էդուարդ Սպերցյանը
Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 18 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով բաժանում է 2-4-րդ տեղերը։ Նույնքան տրանսֆերային գին ունեն նաև «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Կլաուդինյոն ու «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը։ Առաջին տեղում է «Զենիթի» բրազիլացի հարձակվող Վենդելը՝ 22 միլիոն եվրո։
Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի
1. Վենդել («Զենիթ», Բրազիլիա) – 22 միլիոն եվրո
2-4. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Հայաստան) – 18 միլիոն
2-4. Կլաուդինյո («Զենիթ», Բրազիլիա) – 18 միլիոն
2-4. Մատվեյ Սաֆոնով («Կրասնոդար», Ռուսաստան) – 18 միլիոն
5. Դուգլաս Սանթոս («Զենիթ», Բրազիլիա) – 15 միլիոն
6. Վիլմար Բարիոս («Զենիթ», Կոլումբիա) – 14 միլիոն
7-10. Արտուր («Զենիթ», Բրազիլիա) – 12 միլիոն
7-10. Կոնստանտին Տյուկավին («Դինամո», Ռուսաստան)՝ 12 միլիոն
7-10. Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ, Ռուսաստան)՝ 12 միլիոն
7-10. Ջոն Կորդոբա («Կրասնոդար», Կոլումբիա)՝ 12 միլիոն