հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռոնալդուի «Ալ-Նասրը» պարտվեց Ասիայի Չեմպիոնների լիգա 2-ի եզրափակիչում

Ռոնալդուի «Ալ-Նասրը» պարտվեց Ասիայի Չեմպիոնների լիգա 2-ի եզրափակիչում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրը» Ասիայի Չեմպիոնների լիգա 2-ի եզրափակիչում ցավալի պարտություն կրեց ճապոնական «Գամբա Օսակայից»։

​Էր-Ռիյադում կայացած վճռորոշ հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ ճապոնական ակումբի։ Խաղի միակ և հաղթական գնդակը 30-րդ րոպեին հեղինակեց Դենիզ Հյումեթը։

​«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն դաշտ էր դուրս եկել «Ալ-Նասրի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն այդպես էլ չկարողացավ օգնել իր թիմին խուսափել պարտությունից։

 

​Հիշեցնենք, որ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) հովանու ներքո անցկացվող՝ նշանակությամբ երկրորդ ակումբային մրցաշարի նախորդ խաղարկության հաղթող էր դարձել ԱՄԷ-ն ներկայացնող «Շարջան»։

  • Կիսվել: