հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռոնալդույի հեթ-տրիկը երկրորդ խաղում անընդմեջ

Ռոնալդույի հեթ-տրիկը երկրորդ խաղում անընդմեջ

Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրում «Ալ Նասրը» 8:0 հաշվով (տեսանյութ) հաղթեց «Աբհային»։ Առաջին խաղակեսում երեք գոլ խփեց 39-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի ընկավ 11-րդ, 21-րդ եւ 42-րդ րոպեներին։ Նա փոխարինվեց ընդմիջմանը։

Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել նաեւ նախորդ խաղում։ «Ալ Նասրը» 5:1 հաշվով հաղթել էր «Ալ Տաիին»։

«Ալ Նասրը» 62 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ալ Հիլյալից» հետ է 12 միավոր։

  • Կիսվել: