երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռոդրին ճանաչվել է 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Ռոդրին ճանաչվել է 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Դեկտեմբերի 22-ին կայացավ 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին անգլիական «Մանչեսթեր Սիթին» և բրազիլական «Ֆլումինենսեն»։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 4-0 հաշվով։

Անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Ալվարեսը (երկու գոլ) և Ֆոդենը։ «Ֆլումինենսեի» պաշտպան Նինոն ևս մեկ գնդակ ուղարկեց սեփական դարպասը:

Մրցաշարում Ռոդրին երկու հանդիպում է անցկացրել։

  • Կիսվել: