կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Ռոդրին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Ռոդրին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Իսպանացի կիսապաշտպան Ռոդրին արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Անցած մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի հետ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ Անգլիայի չեմպիոն։  Ռոդրին այս մրցանակին արժանացած առաջին խաղացողն է «Մանչեսթեր Սիթիից»։

Եվրո-2024-ում Ռոդրին արժանացել էր լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրորդն է։ Երրորդ տեղում է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը չորրորդն է։

Կանանց «Ոսկե գնդակին» երկրորդ տարին անընդմեջ արժանացավ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի խաղացող Այտանա Բոնմատին, որին մրցանակը հանձնեց դերասանուհի Նատալի Փորթմանը։

  • Կիսվել: