շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Ռեալն» ընդունեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային» եւ հաղթեց 3:2 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը։ 18-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 69-րդ րոպեին իսպանացի Չավիի գլխավորած թիմին առաջ մղեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։ 73-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Ռեալը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է «Բարսելոնայից»։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա»՝ 3:2 (տեսանյութ)

 

  • Կիսվել: