երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Ռեալ»-ը պաշտոնապես հաստատել է Մբապեի տեղափոխությունը

«Ռեալ»-ը պաշտոնապես հաստատել է Մբապեի տեղափոխությունը

Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարել է Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը:

«Արքայական ակումբ»-ի մամուլի ծառայությունը պաշտոնապես ներկայացրել է Մբապեին որպես մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ:

Աշխարհի չեմպիոն Մբապեի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:

Կիլիան Մբապեն մինչ այս հանդես էր գալիս Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում: Ավելի վաղ հարձակվող եղել է «Մոնակո»-ի ֆուտբոլիստ: 2018 թվականից մինչ 2024 թվականը Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 306 հանդիպում` դառնալով 255 գոլի հեղինակ: 

  • Կիսվել: