ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մ20 ԵԱ. Մերի Թումասյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Մ20 ԵԱ. Մերի Թումասյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Մերի Թումայսանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 տարեկանների առաջնությունում, Մարգարիտա Առաքելյանը պայքարն ավարտել է չորրորդ տեղով:

Մինչեւ 20 տարեկանների կանանց առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Թումասյանը երկամարտում գրացնել է 205 կգ արդյունք: Մարգարիտա Առաքելյանը նույն քաշային կարգում երկամարտում երկու կիլոգրամով զիջել է թիմակցին(203 կգ):

Պոկում վարժությունում Թումասյանը պայքարը սկսել է 87 կգ, հաջողությամբ բարձրացրել նաեւ 90 եւ 92 կգ-ները: Այս վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Մարգարիտա Առաքելյանը պոկել է 87 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 91 կգ, երրորդ մոտեցման 93 կգ-ը անհաջող է կատարել:

Հրում վարժությունում Մերի Թումասյանը գլխավերեւում պահել է նախ 110 կգ, ապա 113 կգ: Երրորդ մոտեցումը 116 կգ ձախողել է:

Մարգարիտա Առաքելյանն էլ հրել է 112 կգ, երկրորդ եւ երրորդ մոտեցումները, որի համար պատվիրված էր 115 կգ, չի հաջողել:

87 կգ քաշային կարգում երկամարտի 218 կգ արդյունքով չեմպիոն է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Սառա Յենիգուն, 209 կգ արդյունքով արծաթե մեդալակիր՝ Վրաստանի ներկայացուցիչ Նատիա Գադելիան:

  • Կիսվել: