շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռանոսի և Ադամյանի թիմերը 3-3 հաշվով ոչ ոքի խաղացին

Ռանոսի և Ադամյանի թիմերը 3-3 հաշվով ոչ ոքի խաղացին

Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընդունել էր «Քյոլնին»։ Գրանցվել է 3-3 հաշիվը: Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինվել է 87-րդ րոպեին: «Բորուսիայի» պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղաժամանակ չի ստացել։

Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» էլ ընդունել էր «Մայնցին» և հաղթել է 8-1 հաշվով: «Բավարիայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, դուբլ է գրանցել գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան: Մեկական գոլ էլ խփեցին գերմանացի կիսապաշտպաններ Ջամալ Մուսիալան, Թոմաս Մյուլերն ու Սերժ Գնաբրին:

  • Կիսվել: