Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է հաղթողներին
Դինամո մարզադաշտում տեղի է ունեցել քիք բոքսինգի 2024 թվականի Հայաստանի պատանիների երիտասարդների ու մեծահասակների առաջնությունը՝ այս տարի վերջինը:
Առաջնության հաղթողներն ու լավագույն մարզիկները կընդգրկվեն հավաքականի՝ 2025 թվականի կազմում՝ մասնակցելով աշխարհի, Երվրոպայի ու միջազգային այլ մրցաշարերի:
Այս տարվա մանկապատանեկան հավաքականը վերջերս է վերադարձել Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունից: Պատանիները 3 մեդալ են հայրենիք բերել՝ ոսկի, արծաթ ու բրոնզ:
Տեղի ունեցավ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած պատանիների պարգևատրման արարողությունը: Նրանք պարգևատրվեցին դրամական պարգևներով և գավաթներով:
Հաղթողներին պարգևատրեց Քիք բոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը: Ֆեդերացիայի կողքին լինելու ու հետևողական վերաբերմունքի համար մեդալ ստացավ նաև ինքը՝ ֆեդերացիայի պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը՝ Ազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգև մեդալով:
Մանրամասները՝ տեսանյութում: