երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Qatar Masters. Շանթ Սարգսյանը պարտվեց նախավերջին տուրում

Qatar Masters. Շանթ Սարգսյանը պարտվեց նախավերջին տուրում

Դոհայում ավարտին մոտեցող Qatar Masters մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով պարտվեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյին եւ 8 հնարավորից 6 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը։

Եսիպենկոն 7 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող հնդիկ Արջուն Էրիգայիսին ունի 6,5 միավոր։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը 4,5 միավորով բաժանում է 29-44-րդ տեղերը։

Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Կ․ Հարությունյանը 3,5-ական միավորով բաժանում են 71-95-րդ տեղերը։

  • Կիսվել: