ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Qatar Masters․ Շանթ Սարգսյանը բաժանեց 4-6-րդ տեղերը

Qatar Masters․ Շանթ Սարգսյանը բաժանեց 4-6-րդ տեղերը

Դոհայում ավարտված Qatar Masters շախմատային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 4-6-րդ տեղերը։

Հաղթողի կոչումը նվաճեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, որը 7,5 միավորով միանձնյա գրավեց առաջին տեղը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսեցին 7-ական միավոր վաստակած ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովն ու հնդիկ Արջուն Էրիգայիսին։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը 5,5 միավորով բաժանեց 16-24-րդ տեղերը։

Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Կ․ Հարությունյանը 4-ական միավորով բաժանեցին 66-90-րդ տեղերը։

  • Կիսվել: