հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Փյունիկը» Պրեմիեր լիգայի առաջին տուրի տնային հանդիպումը կանցկացնի մրցակցի խաղադաշտում

«Փյունիկը» Պրեմիեր լիգայի առաջին տուրի տնային հանդիպումը կանցկացնի մրցակցի խաղադաշտում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Պրեմիեր լիգայի առաջին տուրի տնային հանդիպումն «Ուրարտուի» հետ կանցկացնի մրցակցի խաղադաշտում։

««Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում կմրցի «Փյունիկի» հետ։ Հանդիպումը պետք է տեղի ունենար օգոստոսի 5-ին «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, սակայն այն տեղափոխվել է «Ուրարտու» մարզադաշտ և տեղի կունենա նույն օրը ժամը 19:00-ին»,- նշվում է «Ուրարտուի» հաղորդագրությունում:

Հայաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 19:00

Օգոստոսի 3

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 19:00

Օգոստոսի 4

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 17:00

Օգոստոսի 5

«Նոա» - «Գանձասար»՝ 19:00

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 19:00

  • Կիսվել: