հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Փյունիկը» մեկնեց Ալմաթի

«Փյունիկը» մեկնեց Ալմաթի

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Ալմաթի (Ղազախստան)։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորախ թիմը կմրցի ղազախական «Օրդաբասիի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։ Պատասխան խաղը Երեւանում օգոստոսի 15-ին է։

 

 

Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» (1:2, 3:1):

«Օրդաբասին» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժին»։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Դիֆերդանժը»։ Պատասխան խաղում ղազախական թիմը ավելացված ժամանակում հաղթել էր 4:3 հաշվով, հետխաղային 11-մետրանոցներով՝ 4:3։

Եթե «Փյունիկին» հաջողվի որակավորման երրորդ փուլի երկու խաղի արդյունքում առավելության հասնել ղազախական «Օրդաբասիի» նկատմամբ, ապա որակավորման եզրափակիչ փուլում կմրցի Եվրոպայի լիգայի որակավորման կիսաեզրափակիչ փուլի «Ցելիե» (Սլովենիա) - «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողի հետ:

Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին Հայաստանում, պատասխան խաղը՝  օգոստոսի 29-ին դրսում:

  • Կիսվել: