կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Փյունիկը» երկրորդ խաղում էլ պարտվեց «Ցրվենա Զվեզդային»

«Փյունիկը» երկրորդ խաղում էլ պարտվեց «Ցրվենա Զվեզդային»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ընդունեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Աչքի ընկան գաբոնցի կիսապաշտպան Գելոր Կանգան եւ սերբ հարձակվող Միլան Պավկովը։

Առաջին խաղում «Փյունիկը» Բելգրադում պարտվել էր 0:5 հաշվով։

«Փյունիկը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում եւ կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Վիկտորիա Պլզենի» (Չեխիա) արգելքը չհաղթահարած «Շերիֆ Տիրասպոլի» (Մոլդովա) հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին եւ 25-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ»  - «Ցրվենա Զվեզդա»՝ 0:2 (0:5)

 

  • Կիսվել: