Փոքր երկրների բասկետբոլի ԵԱ․ Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Նորվեգիային
Բասկետբոլի Եվրոպայի առաջնության փոքր երկրների առաջին տուրի խաղում Հայաստանի կանանց հավաքականը 70-73 հաշվով պարտվեց Նորվեգիային:
Ինգա Մանուչարյանը դարձավ մեր թիմի ամենաարդյունավետ խաղացողը. նրա ակտիվում կա 23 միավոր, 4 անդրադարձ, 2 փոխանցում և 2 խլում: