կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետրակովը Կոսովոյի դեմ վաղը դժվար խաղ է ակնկալում

Պետրակովը Կոսովոյի դեմ վաղը դժվար խաղ է ակնկալում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի հավաքականին բարդ մրցակից է համարում: Այս մասին նա ասաց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

Պետրակովը, մասնավորապես, նշեց. «Կոսովոյի դեմ վաղը դժվար խաղ եմ ակնկալում: Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ընդունել են Կոսովոյի քաղաքացիություն, քանի որ ծնվել են տարբեր երկրներում: Շատ անզիջում ֆուտբոլ ցուցադրող թիմ է: Ինձ շատ է դուր գալիս մրցակցի պաշտպանական գիծը, հրաշալի են գործում գլխով խաղի ժամանակ»:

Գլխավոր մարզիչն ընդգծեց, որ խաղի մեկնարկից մի քանի րոպե անց ինքը կհասկանա մրցակցի խաղաոճը:

«Շատ կցանկանայի դրական արդյունքի հասնել այս խաղում, ահա մեր խնդիրը Կոսովոյի դեմ խաղում: Սակայն սա սպորտ է, դժվար է ասել ինչ կլինի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 22-ին Երևանում կընդունի Կոսովոյի հավաքականին, իսկ մարտի 26-ին արտագնա մրցախաղ կունենա Չեխիայի հետ:

 

  • Կիսվել: