կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենա․ Արսեն Հարությունյան

Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենա․ Արսեն Հարությունյան

Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում, որի հետեւում բարդ ճանապարհ եմ անցնում: Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը:

Նախորդ գիշեր Արսեն Հարությունյանը Հայաստանի թիմի հետ Բուխարեստից վերադարձավ Երեւան:

Ռումինիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արսեն Հարությունյանը 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

 «Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում: Գուցե գորգի վրա ես շատ հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց մինչեւ այս ոսկե մեդալը այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել: Պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն թե կարողանամ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն ունենալ:

Եվրոպայի առաջնության առաջին անգամ 5 տարի առաջ եմ մասնակցել: Այն ժամանակ շատ մեծ ցանկություն ունեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել, բայց հավատ չունեի: Այս առաջնությունում հավատս էր շատ մեծ, այդ պատճառով էլ կարողացա մեծ հաղթանակներ տոնել:

Բարդ գոտեմարտ այդպիսին չունեցա: Հոգեբանական առումով ծանր էին թուրք եւ ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը: Միշտ հոգեբանորեն դժվար եմ տրամադրվում այդ մրցակիցների դեմ, բայց նրանց նկատմամբ հաղթանակները բարդ չեն տրվել գորգի մեջ:

Որքան կարողանամ կշարունակեմ, կփորձեմ հաղթել: Իմ համար կարեւորն այն է, որ մրցաշարին մասնակցեմ ամենալավ մարզավիճակում եւ ոսկե մեդալ նվաճեմ:

Բուխարեստի մարզադահլիճում կային մեծ թվով հայ երկրպագուներ, որոնք մեզ շատ օգնեցին, ամբողջ առաջնության ընթացքում մեզ ոգեւորեցին: Ցանկանում եմ նրանց հատուկ շնորհակալություն ասել այդ մեծ աջակցության համար»,- ասաց Արսեն Հարությունյանը:

Եզրափակիչում Արսեն Հարությունյանը (57 կգ)  52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Մուհամեդ Կարավուսին։

  • Կիսվել: