երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն

Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն

Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով Վարազդատ Լալայանի՝ աշխարհի չեմպիոն դառնալը:

«Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է», - գրել է նա։

  • Կիսվել: