ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատանի ծանրորդները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Պատանի ծանրորդները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Իսրայելում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի Մ-15 և Մ-17 առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել երկամարտում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ 

Մինչև 17 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Լիանա Գյուրջյանը (+81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (49 կգ): Արծաթե մեդալի են արժանացել Մելինա Խաչատրյանը (71 կգ), Մարգարիտա Առաքելյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), իսկ Արա Պողոսյանն (61 կգ) ու Պետրոս Պետրոսյանը (102 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:

Մինչև 15 տարեկանների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Գարիկ Ոսկանյանը (49 կգ), Ռաֆիկ Մինասյանը (55 կգ) և Ալբերտ Թումասյանը (+102 կգ):
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 23 ծանրորդով:

  • Կիսվել: