երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում

Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի բաց խաղարկությունում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ խոցասուսերակիր Հրաչյա Առաքելյանն ու ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը առավելության են հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու դարձել են խաղարկության հաղթողներ՝ արժանանալով ոսկե մեդալներին:

Հայաստանի պատանեկան հավաքականի ևս 4 ներկայացուցիչ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել խոցասուսերակիրներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը, ինչպես նաև ճկասուսերակիրներ Գագիկ Մորիկյանը և Ասյա Մնոյանը:

  • Կիսվել: