Պաշտոնական․ Մբապեն հանդես կգա 10 համարի մարզաշապիկով
Մադրիդի «Ռեալը» «X» սոցիալական էջում հայտարարել է, որ հարձակվող Կիլիան Մբապեն այժմ հանդես կգա «արքայական ակումբի» կազմում 10 համարի մարզաշապիկով։ Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին խաղում էր 9 համարով, գրում է armsport.am-ը:
«Թիվ տասը» ազատ էր դարձել «Թագավորական ակումբում» Լուկա Մոդրիչի՝ թիմը լքելուց հետո։
Անցած մրցաշրջանում Մբապեն մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 59 խաղի, խփել 44 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի տվյալներով՝ խաղացողի շուկայական արժեքը 180 մլն եվրո է։



