Փարիզում Հայաստանի օլիմպիական տանը տեղի կունենա հանդիպում ՕԽ փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի հետ
Օգոստոսի 11-ին Հայաստանի օլիմպիական տանը տեղի կունենա հանդիպում ծանրամարտի գերծանր քաշային կարգում (+102 կգ) ՕԽ փոխչեմպիոն Վարազդատ Լալայանի հետ:
Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք՝ Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում Լալայանը երկամարտի 467 կգ (215+252) արդյունքով դարձավ փոխչեմպիոն: