շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Փարիզի մրցաշար․ Խաչանովը հաղթեց երկրորդ տուրում

Փարիզի մրցաշար․ Խաչանովը հաղթեց երկրորդ տուրում

Աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում ընթացող Մասթերսի երրորդ շրջան։

Երկրորդ շրջանի խաղում նա դժվարին խաղում 6:7 (12:14), 6:1, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի 31-րդ ռակետ ֆրանսիացի Ջովանի Մպետչի Պերրիկարին։

Հանդիպումը տևել է 1 ժամ 55 րոպե։

Փարիզում ընթացող Մասթերսի հերթական տուրում Կարեն Խաչանովը կհանդիպի ավստրալիացի Ալեքսեյ Պոպիրինի հետ։

  • Կիսվել: