հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Փարիզ-2024. Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց վրացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Փարիզ-2024. Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց վրացի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:

Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած 65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակիչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր: Թևանյանին հաջողվեց առավելության հասնել  մեծ առավելությամբ` 11:0 հաշվով:

 Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալի էր դարձել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և բրոնզ էր նվաճել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի իր երկրորդ մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` դառնալով Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր:

 

  • Կիսվել: