չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Փարիզ-2024. Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 4-րդն է Օլիմպիական խաղերում

Փարիզ-2024. Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 4-րդն է Օլիմպիական խաղերում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Գարիկ Կարապետյանը Փարիզի Օլիմպիական խաղերում 4-րդ տեղում է:

 Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:  Պոկում վարժությունում Կարապետյանը մեկնարկում հաջող բարձրացրեց 180 կգ և հաջորդիվ երկու փորձից հետո գլխավերևում պահեց 186 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց միայն 212 կգ: Նա երկու փորձից գլխավերևում չպահեց 218 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Այս քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնը Չինաստանից Լիու Հուանհուան: Նա երկամարտում գրանցեց 406 կգ արդյունք: Երկրորդ տեղում Ուզբեկստանից Ակբար Զուրաևն է և երրորդում չեզոք դրոշի ներքո հանդես եկող Եվգենի Ծիխանցով է:

 

  • Կիսվել: